Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11610109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2010 թ.

ք. Երևան N 86-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հենրիկ Կասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հենրիկ Կասպարյան-100 1910-1995. Henrik Kasparyan-100» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել Հենրիկ Կասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հենրիկ Կասպարյան-100 1910-1995. Henrik Kasparyan-100» նամականիշը, սահմանելով` անվանագինը 870 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թ. փետրվարի 16-ի

թիվ 86-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։