Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-03-13-ից մինչև 2010-08-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-08-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովելու համար ձևավորել աշխատանքային խումբ` խորհրդի անդամ հանդիսացող` պետական կառավարման տվյալ մարմնի ներկայացուցչի ղեկավարությամբ` անհրաժեշտության դեպքում խմբում ներգրավելով շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ.

2) հաստատել պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և միջոցներ ձեռնարկել դրա իրականացումն ապահովելու ուղղությամբ:

3. Աշխատանքային խմբերի ղեկավարներին`

1) մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և այն պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո ներկայացնել խորհրդին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարին և խորհրդին ներկայացնել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:

4. Խորհրդի նախագահին`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունների պլան-ժամանակացույցերի հիման վրա կազմել կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը և ապահովել տարբեր մարմինների փոխհամաձայնեցված գործողությունները.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 4-ի N 58-Ն

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար

Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Վ. Խաչիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ

Հ. Ոսկանյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ (խորհրդի քարտուղար)

(Հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։