ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2010 թվականի N 130-Ա
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից հետ վերցնել 779.385.686 դրամ արժողությամբ գույքը (Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները և լուսացուցային օբյեկտները) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
փետրվարի 18-ի N 130-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎԱԾ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Վարչական շրջանը Ճանապարհային նշանները Լուսացուցային օբյեկտները
քանակը հաշվեկշռային
արժեքը
(դրամ) քանակը հաշվեկշռային
արժեքը
(դրամ)
չգործող գործող ընդամենը
1. Մալաթիա-Սեբաստիա 567 13.591.907 8 10 18 12.119.644
2. Նոր Նորք 250 3.190.488 1 9 10 1.277.782
3. Կենտրոն 2262 47.075.970 2 65 37 528.415.308
4. Քանաքեռ-Զեյթուն 197 3.221.246 1 10 11 3.135.232
5. Արաբկիր 596 9.886.143 1 29 30 49.755.734
6. Շենգավիթ 728 15.790.248 2 23 25 40.327.335
7. Դավթաշեն 118 3.023.746 1 2 3 154.034
8. Նորք-Մարաշ 43 364.049 0 2 2 8.273.200
9. Ավան 114 1.077.969 0 8 8 598.398
10. Էրեբունի 466 6.972.332 2 15 17 1.147.559
11. Աջափնյակ 309 6.906.349 1 15 16 23.081.014
Ընդամենը 5650 111.100.446 19 188 207 668.285.240
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան