Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2010 թվականի N 173-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մարտի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 25-ի N 173-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Շահինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Ա. Առաքելյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ

Օ. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ

Գ. Մինասյան - «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Հակոբյան - «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան - «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան - Հայաստանի «Սպառողների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ց. Գևորգյան - «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Մկրտչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։