ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2010 թվականի N 146-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. 2010 թվականի ապրիլից սպասվելիք բնական գազի սակագների բարձրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության թիրախային սոցիալական քաղաքականության հստակեցման, պետական աջակցության առավել արդյունավետ կառավարման և սակագների բարձրացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար հնարավոր բացասական սոցիալական հետևանքների ու գների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բնական գազի սակագների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 9-ի N 146-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան