«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունվարի 2010 թ.
ք. Երևան թիվ 01-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ «ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Մաս 1-ի զ/ կետը, ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-68-Ա կարգադրության 83-րդ կետը և ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Վիճակագրության համար տարածքային միավորների Հայաստանի դասակարգիչը»՝ համաձայն հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2010 թվականի հունվարի 25-ի
թիվ 01-Ն որոշման
Վիճակագրության համար տարածքային միավորների Հայաստանի դասակարգիչ
1. Ելակետային տեղեկատվություն
1) Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Ասիայի արևմուտքում: Գրավում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածը՝ Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածքը): Հյուսիսից և արևելքից սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին, իսկ արևմուտքից և հարավից՝ Թուրքիային և Իրանին: Երկրի տարածքը կազմում է 29743կմ.2:
2) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վարչատարածքային բաժանման հիմքը 1995թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքն է: ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզի: Մայրաքաղաք Երևանը, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ունի համայնքի (նախկինում՝ մարզի) կարգավիճակ` 12 վարչական շրջաններով:
2. ՀՀ վարչատարածքային բաժանումը և հիմնական բնութագրիչները 2009թ. հունվարի 1-ի դրությամբ
Մարզի անվանումը Տարածքը, կմ.2 Բնակչության թվաքանակ հազար մարդ Բնակչության խտությունը, մարդ/կմ.2 Համայնք-ների թիվը Ընդամենը Որից
Քաղա-քային Գյուղա-կան Վարչական շրջաններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 29743 3238.0 109 915 49 866 12
Ք. ԵՐԵՎԱՆ (Համայնք) 227 1111.3 4896 1 1 - 12
ԱՐԱԳԱԾՈՏՆ 2753 141.0 51 114 3 111 -
ԱՐԱՐԱՏ 2096 277.6 132 97 4 93 -
ԱՐՄԱՎԻՐ 1242 282.6 228 97 3 94 -
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 5348 240.9 45 92 5 87 -
ԼՈՌԻ 3789 281.7 74 113 8 105 -
ԿՈՏԱՅՔ 2089 278.8 133 67 7 60 -
ՇԻՐԱԿ 2681 281.3 105 119 3 116 -
ՍՅՈՒՆԻՔ 4506 152.9 34 109 7 102 -
ՎԱՅՈՑ ՁՈՐ 2308 55.8 24 44 3 41 -
ՏԱՎՈՒՇ 2704 134.1 50 62 5 57 -
3. ՀԱՅԱՍՏԱՆ (ըստ «Տարածքային միավորների Եվրոպական դասակարգչի» (այսուհետ՝ ՏՄԵԴ)
1-3 մեթոդաբանության)
Ծածկագիր Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 1 Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 2 Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 3
ԱՄ
ԱՄ 0 Հայաստան
ԱՄ 01 Մայրաքաղաք Երևան
ԱՄ 010 Մայրաքաղաք Երևան
ԱՄ 02 Երկրորդ շրջան
ԱՄ 021 Արարատի մարզ
ԱՄ 022 Արմավիրի մարզ
ԱՄ 023 Կոտայքի մարզ
ԱՄ 03 Երրորդ շրջան
ԱՄ 031 Լոռու մարզ
ԱՄ 032 Շիրակի մարզ
ԱՄ 033 Արագածոտնի մարզ
ԱՄ 04 Չորրորդ շրջան
ԱՄ 041 Սյունիքի մարզ
ԱՄ 042 Վայոց ձորի մարզ
ԱՄ 043 Գեղարքունիքի մարզ
ԱՄ 044 Տավուշի մարզ
4. ՀԱՅԱՍՏԱՆ (ըստ «Տարածքային միավորների Եվրոպական դասակարգչի» 1-5 մեթոդաբանության)
Ծածկա-գիր Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 1 Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 2 Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 3 Տեղական վարչական միավոր 1 Տեղական վարչական միավոր 2
ԱՄ - 4 11 914
ԱՄ 0 Հայաստան
ԱՄ 01 Մայրաքաղաք Երևան
ԱՄ 010 Մայրաքաղաք Երևան - 12
ԱՄ 02 Երկրորդ շրջան 261
ԱՄ 021 Արարատի մարզ 97
ԱՄ 022 Արմավիրի մարզ 97
ԱՄ 023 Կոտայքի մարզ 67
ԱՄ 03 Երրորդ շրջան 346
ԱՄ 031 Լոռու մարզ 113
ԱՄ 032 Շիրակի մարզ 119
ԱՄ 033 Արագածոտնի մարզ 114
ԱՄ 04 Չորրորդ շրջան 307
ԱՄ 041 Սյունիքի մարզ 109
ԱՄ 042 Վայոձ ձորի մարզ 44
ԱՄ 043 Գեղարքունիքի մարզ 92
ԱՄ 044 Տավուշի մարզ 62
1) Տեղական վարչական միավոր 1 մակարդակում բաշխումը կարելի է կատարել ըստ խոշորացված համայնքների և/կամ համայնքների միությունների:
2) Տեղական վարչական միավոր 2 մակարդակում ներկայացվում են Երևանի վարչական շրջանները և մարզերի համայնքները:
5. Տարածքների մակերեսը (կմ.2)
ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ3 ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ 3 ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ 3
Միջին Միջին Միջին Նվազա- գույն Նվազա-գույն Նվազա- գույն Առավե-լագույն Առավե-լագույն Առավե-լագույն
ԵՄ 27 44 335 15 869 3 300 161 13 13 302 946 153 439 98 249
ԱՄ 29 743 7 436 2 704 29 743 227 227 29 743 14 866 5348
6. Տարածքների բնակչությունը (հազար մարդ)
ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ 3 ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ 3 ՏՄԵԴ 1 ՏՄԵԴ 2 ՏՄԵԴ 3
Միջին Միջին Միջին Նվազա- գույն Նվազա- գույն Նվազա- գույն Առավե-լագույն Առավե-լագույն Առավե-լագույն
ԵՄ 27 5 081 1 819 378 27 27 10 18 067 11 360 5 218
ԱՄ 3 238.4 809.6 294.4 3 238.4 582.7 55.7 3 238.4 1 111.3 1 111.3
7. «Տարածքային միավորների Եվրոպական դասակարգիչ 2» մակարդակում դասակարգված միավորների հիմնական բնութագրիչները
Միավորի անվանումը Տարածքը, կմ.2 Բնակչության թվաքանակ հազար մարդ Բնակչության խտությունը, մարդ/ կմ.2 Համայնքների թիվը Ընդամենը Որից
Քաղա-քային Գյուղական Վարչական շրջաններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 29743 3238.4 109 915 49 866 12
Ք. ԵՐԵՎԱՆ (Համայնք) 227 1111.3 4896 1 1 - 12
Երկրորդ շրջան 5427 840.2 155 261 14 247 -
Երրորդ շրջան 9223 703.9 76 346 14 332 -
Չորրորդ շրջան 14866 582.7 39 307 20 287 -