Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը
Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը
(վերնագիրը խմբ. 26.07.01 ՀՕ-209)
1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:
(30-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)