Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2012-12-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-12-08Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 հունվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «դ», 17-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» և 11-րդ մասի «ա» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը խմբ. 18.02.10 N 143-Ն)

2. Սահմանել, որ, համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքն առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում հողային պաշարների կառավարման գործառույթների իրականացման, ճյուղային պետական նպատակային, տարածքային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտիավորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծով ամրագրված դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության ինքնակառավարման մարմինների հետ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 143-Ն որոշման

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ 2007-2009 թթ.

(Հավելվածը լրաց. 18.02.10 N 143-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։