Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-08-17-ից մինչև 2022-02-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-02-24Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2000 թվականի N 648

քաղ. Երևան

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 3-րդ կետին, 15 հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին և «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 14-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 14-ի N 648 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության եՎ համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու

1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` Հայպետստանդարտ):

2. Հայպետստանդարտը`

ա) կազմավորում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի տեղեկատվական պաշարները.

բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան կազմակերպում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի պահումը և իրականացնում դրանց հաշվառումն ու վարումը.

գ) տեղեկատվություն է տրամադրում ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային, ինչպես նաև այլ պետությունների ազգային կազմակերպություններին.

դ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդից օգտվողներին ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ և նորմատիվ փաստաթղթերով.

ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը համալրելու նպատակով համագործակցում է ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային ու այլ պետությունների ազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ:

3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը համալրվում է`

ա) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառներին վերաբերող իրավական ու գերատեսչական նորմատիվ ակտերով (տեխնիկական կանոնակարգերով),

բ) ազգային ստանդարտներով,

գ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչներով,

դ) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառների միջազգային, տարածաշրջանային, միջպետական համաձայնագրերով, կանոնակարգերով, հրահանգներով, մեթոդական ցուցումներով, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտներով, ստանդարտների նախագծերով և այլ պետությունների ազգային ստանդարտներով,

ե) տեխնիկական պայմաններով,

զ) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման համակարգերով սահմանված կանոններով ու այլ փաստաթղթերով:

4. (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

5. Հայպետստանդարտն իր հարցման կենտրոնի միջոցով ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններին է տրամադրում տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության հավաստման կանոնների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների մասին տեղեկատվությունը:

(կարգը փոփ. 18.07.02 N 1016-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։