Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2010 թվականի N 142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1294-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) աղյուսակը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 և 18-րդ կետերով.

NN ը/կ ԱՏԳ ԱԱ ծածկա-գիրը Անվանումը և մոդելը Ծագման երկիրը Արտահան-ման երկիրը Քա-նակը (հատ) Արժեքը(դրամ) Ներմուծման ժամկետը

տարի կիսամյակ

1 2 3 4 5 6 7 8 9

4. 843629000 Մայրական հավերի աճեցման սարքավորում, «Repromatic» Գերմանիա Գերմանիա 4 270000000 2010 թ. 1-2

5. 843629000 Բրոյլերի մայրական հավերի աճեցման սարքավորում, «Repromatic» Գերմանիա Գերմանիա 4 330000000 2010 թ. 1-2

6. 8436 Խոզանոցի պահպանման սարքավորում, «Big Dutchman» Գերմանիա Գերմանիա 5 570000000 2010 թ. 1-2

Կիսաֆաբրիկատների սարքավորում, «SCHALLER», այդ թվում`

7. 8438 Վակուումային շպրից Ավստրիա Ավստրիա 1 204000000 2010 թ. 1-2

8. 8419 Եփման կաթսա 1

9. 8438 Մսաղաց 1

10. 8418 Սառույց արտադրող մեքենա 1

11. 8438 Մերսիչ (մասաժոր ) 1

12. 8438 Խառնիչ 1

13. 8438 Վակուումային կուտեր 1

14. 8716 Սայլակ 10

15. 8419 Ջերմախցիկ 1

16. 8716 Սայլակ` ապխտման համար 4

17. 4421 Ձող` ապխտման համար 1000

18. 8438 Ժապավենաձև սղոց 1

2) աղյուսակի «Ընդամենը» տողում «874264740» թիվը փոխարինել «2248264740» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։