Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2010 թվականի N 206-Ա

Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին 2010 թվականի ապրիլի 11-16-ը գործուղել Ավստրալիայի Միություն՝ Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող միջազգային համաժողովին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Դավթյանի՝ Ավստրալիայի Միություն գործուղման հետ կապված` համաժողովի գրանցման վճարի, կեցության ծախսերը և ճանապարհածախսը կկատարվեն Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի վարչության, իսկ Ավստրալիայի Միություն մուտքի արտոնագրի և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Դավթյանի՝ Ավստրալիայի Միություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրալիայի Միություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մարտի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։