Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ UՏԵՂԾԵԼՈՒՆ ՄԱUՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 918-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի հինգերորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

ա) Ռուսաստանի Դաշնության «Ռոսավիասպեցկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցությամբ` 50/50 տոկոս մասնակցության չափով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն` 177500,0 հազար դրամ կանոնադրական կապիտալով.

բ) ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես 50 տոկոս մասնակցություն, ներդնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին հատուկ կոնստրուկտորական բյուրոյի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 299874,6 հազար դրամ հաշվեկշռային և 87750,0 հազար դրամ շուկայական արժեքով գույքը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 18.03.10 N 266-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսավիասպեցկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցության չափն ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 87750,0 հազար դրամ:

4. «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության գիտատեխնիկական ապահովումը և ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին:

(4-րդ կետը լրաց. 18.03.10 N 266-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։