ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2010 թվականի N 210-Ա
ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու­լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառա­վարու­թյան միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայ­նա­գրի շուրջ բանակցությունները Երևանում անցկացնելու նպատակով 2010 թվականի մարտի 7-11-ը Քուվեյթի Պետության կառավարության պատվիրակության` Հայաստանի Հանրապետու­թյունում գտնվելու հետ կապված ծախսերը` 1200000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախա­տեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 30
Երևան