ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 32-Ն
2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական oգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ oգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 13500 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական oգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
7) հրատապ oգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 13500 դրամ:
(2-րդ կետը փոփ. 25.03.10 N 276-Ն)
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ:
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազ. դրամ:
5. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2010 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
7. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական oգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին ապահովել 2010 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետի «բ» ենթակետում «առանձին մուտքերով բնակարաններում բնակվող ընտանիքների կամ» բառերը փոխարինել «բնակվող ընտանիքների» բառերով,
բ. 7-րդ կետի 21-րդ ենթակետում «աշխատունակ» բառը փոխարինել «` կենսաթոշակի իրավունք չունեցող» բառերով.
2) որոշման N 4 հավելվածի 1-ին կետի աղյուսակի «Գործակիցը» սյունակում` «Հասակավոր թռչուն» տողում «0,002» թիվը փոխարինել «0,02» թվով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատելու մասին» N 723-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 24-րդ կետում «որևէ» բառը փոխարինել «` ոչ հավաստի տեղեկատվությամբ դիմում-հայտարարագիր ներկայացնելու պահին, որևէ չափահաս» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «ՉԱՓԸ ԵՎ» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա` բացառությամբ 9-րդ կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունվարի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 14-ի N 32-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Մարզը Տարածքային մարմինները 2010 թվական
նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում՝ հրատապ օգնություն (3 տոկոս) (դրամ) 2010 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ)
1 2 3 4 5
Արարատի Արարատ 12,053,982 361,619 144,647,789
Արտաշատ 64,365,720 1,930,972 772,388,645
Վեդի 60,170,446 1,805,113 722,045,352
Մասիս 66,969,357 2,009,081 803,632,282
ընդամենը 203,559,506 6,106,785 2,442,714,067
Արագածոտնի Աշտարակ 62,909,523 1,887,286 754,914,277
Ապարան 15,531,008 465,930 186,372,099
Ծաղկահովիտ 18,364,301 550,929 220,371,615
Թալին 36,105,691 1,083,171 433,268,292
ընդամենը 132,910,524 3,987,316 1,594,926,283
Արմավիրի Արմավիր 60,076,106 1,802,283 720,913,270
Վաղարշապատ 60,836,767 1,825,103 730,041,210
Բաղրամյան 17,460,440 523,813 209,525,278
ընդամենը 138,373,313 4,151,199 1,660,479,758
Գեղարքունիքի Գավառ 60,109,366 1,803,281 721,312,396
Սևան 48,029,664 1,440,890 576,355,965
Վարդենիս 72,520,630 2,175,619 870,247,562
Ճամբարակ 26,650,858 799,526 319,810,292
Մարտունի 149,670,121 4,490,104 1,796,041,455
ընդամենը 356,980,639 10,709,419 4,283,767,669
Լոռու Թումանյան 31,613,862 948,416 379,366,343
Տաշիր 26,379,277 791,378 316,551,328
Վանաձոր 155,273,063 4,658,192 1,863,276,760
Սպիտակ 107,177,549 3,215,326 1,286,130,591
Ստեփանավան 100,371,735 3,011,152 1,204,460,817
ընդամենը 420,815,486 12,624,465 5,049,785,838
Կոտայքի Աբովյան 70,383,074 2,111,492 844,596,884
Հրազդան 61,504,098 1,845,123 738,049,182
Չարենցավան 34,060,837 1,021,825 408,730,050
Նաիրի 54,893,238 1,646,797 658,718,851
ընդամենը 220,841,247 6,625,237 2,650,094,966
Շիրակի Արթիկ 75,629,569 2,268,887 907,554,828
Ամասիա 4,575,323 137,260 54,903,874
Մարալիկ 24,644,617 739,339 295,735,407
Ախուրյան 39,561,729 1,186,852 474,740,743
Աշոցք 6,721,425 201,643 80,657,094
Գյումրի-1 132,018,069 3,960,542 1,584,216,825
Գյումրի-2 145,682,088 4,370,463 1,748,185,055
ընդամենը 428,832,819 12,864,985 5,145,993,826
Սյունիքի Գորիս 46,328,534 1,389,856 555,942,413
Կապան 26,221,730 786,652 314,660,761
Մեղրի 7,289,312 218,679 87,471,740
Սիսիան 19,295,188 578,856 231,542,250
ընդամենը 99,134,764 2,974,043 1,189,617,164
Տավուշի Դիլիջան 25,593,819 767,815 307,125,824
Իջևան 49,115,715 1,473,471 589,388,579
Նոյեմբերյան 22,629,711 678,891 271,556,533
Բերդ 32,879,237 986,377 394,550,848
ընդամենը 130,218,482 3,906,554 1,562,621,784
Վայոց ձորի Ջերմուկ 4,543,227 136,297 54,518,719
Վայք 10,732,290 321,969 128,787,482
Եղեգնաձոր 35,597,186 1,067,916 427,166,235
ընդամենը 50,872,703 1,526,181 610,472,436
Երևանի Աջափնյակ 49,742,437 1,492,273 596,909,241
Ավան 15,055,751 451,673 180,669,011
Արաբկիր 21,001,946 630,058 252,023,356
Դավթաշեն 16,651,731 499,552 199,820,768
Էրեբունի 51,392,574 1,541,777 616,710,885
Կենտրոն 39,422,604 1,182,678 473,071,251
Մալաթիա-Սեբաստիա 57,683,892 1,730,517 692,206,706
Նոր Նորք 42,853,026 1,285,591 514,236,315
Նորք-Մարաշ 6,240,760 187,223 74,889,120
Նուբարաշեն 6,970,783 209,123 83,649,395
Շենգավիթ 64,903,499 1,947,105 778,841,987
Քանաքեռ-Զեյթուն 30,787,614 923,628 369,451,372
ընդամենը 402,706,617 12,081,199 4,832,479,409
Ընդամենը` ՀՀ 2,585,246,100 77,557,383 31,022,953,200
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան