ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2010 թվականի N 145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրն աղտոտելուց, աղբոտելուց կամ այլ բացաuական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և հասարակական միջոցառումների պարբերական կազմակերպմամբ շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, ինչպես նաև այս նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 1-ամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 30.03.10 N 215-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 9-ի N 145-Ա որոշման
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար (խմբի ղեկավար)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Գաբրիելյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Զատիկյան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)
Հ. Հակոբան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)
Գ. Վարդանյան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)
Գ. Միրզոյան - «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - Հայաստանի ուսանո­ղության ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մակարյան - Հայաս­տանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՀԿ-ի համա­նախագահ (համաձայնությամբ)
(Հավելվածը լրաց. 30.03.10 N 215-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան