ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4.3.3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 2 3 4 5 6 7 8
2. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինելու ֆինանսական կազմակերպությունների սնանկացման մասին ՀՀ օրենսդրության` Եվրամիության օրենսդրությանը համահունչ վերամշակմանը 2.1. ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին ՀՀ օրենսդրության համա-պատասխանեցում Եվրամիության օրենսդրությանը 2011-ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր ներկայացնելը 2012-ֆինանսական կազմակերպություն-ների սնանկության մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ օրենքներին համապատասխան` ֆինանսական կազմակերպություն-ների սնանկության գործընթացների իրականացում, ֆինանսական համակարգի արդյունավետության բարձրացում ՀՀ կեն­տրոնա-կան բանկ
ՀՀ էկոնո-միկայի նախարա-րություն
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 30
Երևան