ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2010 թվականի N 229-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումների 2-րդ կետերին համապատասխան`
Հաստատել մի շարք իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 7-ի N 229-Ա որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրը և տեսակը Ներկայաց-նելու ժամկետը Ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը
1. ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի բույսերի ցանկը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2010 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ բնապահպա-նության նախարարություն Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:
2. ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2010 թ.
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ բնապահպա-նության նախարարություն Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:
3. ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2010 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ բնապահպա-նության նախարարություն Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:
4. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2011 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ բնապահպա-նության նախարարություն Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան