ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 1995 թվականի N 401
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության արդյունավետ կազմակերպման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված N 2 ցանկում կատարել հետևյալ լրացումը`
1 2
«ՀՀ կառավարությանն առընթեր
ատոմային էներգիայի
օգտագործման միջուկային և
ռադիացիոն անվտանգության
պետական հսկողության
վարչություն
(Հայպետատոմհսկողություն) ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օբյեկտների հրապարակների ընտրություն,
նախագծում, կառուցում, շահագործման հանձնում,
շահագործում, վերակառուցում (այդ թվում
կատարելագործում և վերանորոգում),
շահագործումից հանում
միջուկային և ռադիոակտիվ նյութերի,
թափոնների պահպանում, վերամշակում,
տեղափոխում, օգտագործում, թաղում
ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու
ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ
իրականացվող գիտահետազոտական և
փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օբյեկտների, դրանց նախագծերի և այլ
փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության
անցկացում՝ կապված միջուկային և ռադիացիոն
անվտանգության հետ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
տեխնոլոգիաների, սարքավորումների,
ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի,
ռադիոակտիվ թափոնների ներմուծում և արտահանում
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ
թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների
համար տեղակայանքների, սարքերի,
սարքավորումների, համակարգերի նախագծում և
պատրաստում
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի
(բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի)
մշակում»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ