«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2010 թ.
ք. Երևան N 225-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 34.1-րդ, 34.3-րդ և 35-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2011 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2009 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը համաձայն հավելվածի:
Նախարար՝
Տ. Դավթյան
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի մարտի 29-ի
N 225-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2011 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2009 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետ` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետև` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իր կողմից հաշվառվող 2009 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածում բերված N 1-ՀՀ-ամփոփ ձևով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2009 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:
4. Տեղական ինքնակառավարման մարմինները 2009 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարան են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով, բացառությամբ սույն կարգի N 5 հավելվածում նշված` 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառող մարմին չհանդիսացող համայնքների, որոնց մասով ելակետային տվյալները սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում լիազորված մարմին է ներկայացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
5. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:
6. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանված ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:
7. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 8-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:
8. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:
9. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 8-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2010 թվականի հուլիսի 24-ը:
10. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:
11. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն)։
12. Ճշգրտված ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-8-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը:
13. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2009 թվականին մուծման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2009 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների):
14. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`
ա) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2009 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց գույքահարկի գծով 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2009 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).
բ) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատախանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Ձև N 1-ԳՀ-ամփոփ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2009 թվականի ելակետային տվյալների մասին
հազար դրամներով
N Մարզի և համայնքների անվանումները Կազմակեր-պություն-ների գույքահարկ Ֆիզիկա-կան անձանց գույքա-հարկ Համայնքի ավագանու կողմից կազմակերպու-թյունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ
Ա Բ 1 2 3 4
1
2
3
…
…
…
…
…
…
…
…
…
Ընդամենը` ըստ մարզի - - - -
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
Ձև N 1-ՀՀ-ամփոփ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2009 թվականի ելակետային տվյալների մասին
հազար դրամներով
NN Մարզի և համայնքների անվանումները Կազմակերպությունների հողի հարկ Ֆիզիկական անձանց հողի հարկ
Ա Բ 1 2
1
2
3
…
…
…
…
…
…
…
…
…
Ընդամենը` ըստ մարզի - -
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
Ձև N 2-ԳՀ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2009 թվականի ելակետային տվյալների մասին
հազար դրամներով
Մարզի և համայնքի անվանումները Կազմակերպու-թյունների գույքահարկ Ֆիզիկա-կան անձանց գույքա-հարկ Համայնքի ավագանու կողմից կազ-մակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ
Ա 1 2 3 4
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________ ______________
ստորագրություն Ա.Հ.Ա.
Կ. Տ.
___ _____________ 2010 թ.
ՀԱՎԵԼՎԱԾ N 4
Ձև N 2-ՀՀ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2009 թվականի ելակետային տվյալների մասին
հազար դրամներով
Մարզի և համայնքների անվանումները Կազմակերպությունների հողի հարկ Ֆիզիկական անձանց հողի հարկ
Ա 1 2
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________ ______________
ստորագրություն Ա.Հ.Ա.
Կ. Տ.
___ _____________ 2010 թ.
Հավելված N 5
ՀՀ ֆինանսների նախարարի
2010 թվականի մարտի 29-ի
N 225-Ն հրամանի
2010 թ. հունիսի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին չհանդիսացող համայնքների ցանկ
Հ/հ Մարզի, համայնքի անվանումը Համայնքի կոդը
Ա 1
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 09
1 Ագարակ 09-008
2 Ալվանք (Ալդարա) 09-009
3 Աղվանի 09-012
4 Աճանան (Խալաջ) 09-042
5 Անտառաշատ 09-014
6 Առաջաձոր 09-016
7 Արծվանիկ 09-018
8 Գեղանուշ 09-025
9 Գեղի 09-026
10 Գուդեմնիս 09-029
11 Դավիթ Բեկ 09-030
12 Տավրուu 09-032
13 Եղեգ 09-033
14 Եղվարդ 09-034
15 Լեհվազ 09-037
16 Լեռնաձոր 09-038
17 Լիճք 09-039
18 Խդրանց 09-043
19 Ծավ 09-048
20 Կաղնուտ 09-050
21 Կարճևան 09-051
22 Կուրիս 09-053
23 Ձորաստան 09-058
24 Ճակատեն 09-061
25 Նոր Աuտղաբերդ 09-106
26 Ներքին Խոտանան 09-064
27 Ներքին Հանդ 09-065
28 Նռնաձոր 09-066
29 Նորաշենիկ 09-067
30 Շիկահող 09-072
31 Շինուհայր 09-073
32 Շվանիձոր 09-074
33 Շրվենանց 09-075
34 Չափնի 09-079
35 Սևաքար 09-087
36 Սյունիք 09-082
37 Սրաշեն 09-086
38 Վարդավանք 09-094
39 Վերին Խոտանան 09-095
40 Վահրավար 09-088
41 Վանեք 09-091
42 Վարդանիձոր 09-092
43 Տանձավեր 09-098
44 Տաշտուն 09-100
45 Ուժանիս 09-104
46 Քաջարան 09-109
47 Օխտար 09-113