Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010148

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 մարտի 2010 թ. թիվ 47-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2010 թվականի ապրիլի 30-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2010 թ. մարտի 18

ք. Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի

խորհրդի 2010 թվականի

մարտի 16-ի թիվ 47-Ն որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

1. «Յոհան Կրոյֆ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2010»:

Հուշադրամի դարձերեսին Նիդերլանդների ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Յոհան Կրոյֆի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Յոհան Կրոյֆի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «JOHAN CRՍYFF» գրառումը:

Հուշադրամը՝ թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250 + 5.0

Զանգվածը 28,28 + 0,25 գ

Տրամագիծը 38,61 + 0,15 մմ

Ձևը կլոր

Որակը պրուֆ

Ձևավորումը դրոշմատպագրություն դարձերեսին

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 20.000 հատ

1.2 «ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։