Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 1 ԱՊՐԻԼԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 107-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

1 ապրիլի 2010 թ.

ք. Երևան N 107-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 31.03.2010 թ. կայացած նիստերի).

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ի-Մեգա Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0714 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 25.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Կարմա-Կոմ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0334 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 30.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Արո Հովհաննիսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0358 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 31.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Զոհրաբ Շահինյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0350 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 31.03.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Արամ Փայտյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0416 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`

● «Տեղաչափական Կենտրոն» ՍՊ ընկերությանը, «Արամ-Հրաչիկ» ՍՊ ընկերությանը և «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիաներ։

7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (01.04.2010թ. հր. N 107 -Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբա-նական

անձ (անվանումը և գործու-նեության իրակա-նացման վայրը) Բնակության վայրը,

գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձե-վակերպման, նրա գործո-ղության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ

1. «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ Երևան, Օրբելու 67, բն. 37 ԱԳ 0714 23.10.07թ. 00251813 710 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է մասնագետի բացակայության պատճառով

2. «Կարմա-Կոմ» ՍՊԸ Երևան, Անդրանիկի 48, բն. 24, (Պարոնյան 4ա, բն. 2) ԱԳ 0334 26.03.03թ. 01831263 334 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

3. Արո Հովհաննիսյան Երևան, Դ. Մալյան 6, բն. 19 ԱԳ 0358 16.04.03թ. 358 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

4. Զոհրաբ Շահինյան Երևան, Լուկաշինի 2փ., տ. 10ա ԱԳ 0350 04.04.03թ. 350 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

5. Արամ Փայտյան Կոտայքի մ-զ, Ջրվեժ հ-ք ԱԳ 0416 24.07.03թ. 416 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

6. «Տեղաչափա-կան կենտրոն» ՍՊԸ Ք. Գորիս, Անկախության 2/3 ԱԳ 0885 01.04.10թ. 09212756 880 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամա-դրում

7. «Արամ-Հրաչիկ» ՍՊԸ Ք. Աշտարակ. Փարպեցու 58, բն. 19 ԱԳ 0886 01.04.10թ. 05004977 881 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամա-դրում

8. «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ Ք. Երևան, Վաղարշյան 8/1 ԱԳ 0887 01.04.10թ. 00101634 882 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամա-դրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։