ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
7 ապրիլի 2010 թ.
ք. Երևան N 109-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.04.2010 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (ընկերության կողմից 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0458 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Հակոբ Վիրաբյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0305 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Լյուդվիգ Սարգսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0349 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Շենիկ Ֆրուտ» ՍՊ ընկերությանը և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (07.04.2010թ. հր. N 109 -Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի
հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ
1. «Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ Երևան, Կոմիտասի 35/2, հեռ. 255-449 ԱԳ 0458 26.11.03թ. 00081804 458 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
2. Հակոբ Վիրաբյան Երևան, Չարենցի 149, հ. 3-150-593, 552486 ԱԳ 0305 27.02.03թ. 305 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
3. Լյուդվիգ Սարգսյան Երևան, Ռուբինյանց 17/1, բն. 38 ԱԳ 0349 04.04.03թ. 349 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
4. «Շենիկ Ֆրուտ» ՍՊԸ Արմավիրի մարզ, Շենիկի հ-ք, Դավիթ Բեկի 14 ԱԳ 0888 07.04.10թ. 04420576 883 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամա-դրում
5. «Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ ք. Երևան, Կոմիտասի 35/2 ԱԳ 0889 07.04.10թ. 00081804 884 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամա-դրում