Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2010 թվականի N 249-Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի ապրիլի 13-15-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` «Երիտասարդների մասնակցությունն ազգերի համագործակցությունում. դեմոկրատական քաղաքացիության ուղին» խորագրով դասընթացում «Սփյուռքի նախարարության դերը և ազգային համայնքները» թեմայով դասախոսելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պետրոսյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Պետրոսյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։