Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2010 թվականի N 255-Ա

Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական Կ. Ներսիսյանին 2010 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն)՝ միջմարզային համագործակցության համաձայնագրով նախատեսված համատեղ ծրագրերի քննարկման համար:

2. Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գրոդնո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։