«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1587-Ն
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։
2. Սահմանել, որ՝
ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,
անտառաշինական աշխատանքների իրականացումը,
անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,
անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,
կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,
անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.
բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) գիտական նպատակներով պտուղների, հատապտուղների և ընկուզենու աճեցում,
բ) անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,
գ) տնկանյութի աճեցում,
դ) մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:
(2-րդ կետը խմբ. 08.04.10 N 380-Ն)
3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 08.04.10 N 380-Ն)
4. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման պահին դրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
5. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
6. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող անշարժ գույքի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Գումարը
(դրամ)
1. Ավտոմեքենա «ԳԱԶ-24» 1 160000
2. Սուրճի սեղան 10 256170
3. Աթոռ` բանակցային 168 2818872
4. Խոհանոցային աթոռ 80 1427760
5. Բազկաթոռ 4 104400
6. Խոհանոցային սեղան 20 590640
7. Բազմոց 3 683433
8. Պահարան 43 931853
9. Երկար սեղան 1 258100
10. Մահճակալ 43 2879710
11. Զգեստապահարան 17 1323365
12. Գրապահարան 5 364435
13. Բանակցային սեղան 1 228132
14. Համակարգչային սեղան 4 165300
15. Գրասեղան 5 256165
16. Սպասք լվացող մեքենա 1 268733
17. Վառարան 2 372166
18. Սառնարան «HITACHI» 2 477534
19. Սառնարան «Panasonic I» 5 788800
20. Հեռուստացույց «Pհilips» 4 603200
21. Լվացքի մեքենա 1 248433
22. Համակարգիչ 4 1517668
23. Անխափան սնուցման աղբյուր 4 60000
24. Լազերային տպիչ 2 49164
25. Պրոյեկտոր 1 566467
Ընդամենը 17400500
(Հավելվածը խմբ. 08.04.10 N 380-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Գումարը(հազ. դրամ)
1. Նոր ջրագիծ (մ) 1 22792.0
2. Գլխավոր մասնաշենք 1 20665.0
3. Ճաշարան 1 27306.0
4. Տնակ (քոթեջ) 2 11766.0
5. Տնակ (քոթեջ) 1 16807.0
6. Ջրամբար-լողավազան 1 661.0
7. Ջրամբար (փակ) 1 100.0
8. Ստորգետնյա պոմպակայան 1 1359.0
9. Բաց ջրավազան 1 150.0
10. Ջրավազանի վրա գտնվող դասասենյակ 1 204.0
11. Սպասարկող անձնակազմի տնակ 1 1782.0
12. Հսկիչ սենյակ և գլխավոր մուտքի տարածք 1 1893.0
13. Արտաքին` գյուղական տիպի զուգարան 1 213.0
14. Կեղտաջրերի կուտակման հոր 1 4720.0
15. Հացի ինքնաշեն փուռ 1 50.0
Ընդամենը 16 110468.0
(Հավելվածը խմբ. 08.04.10 N 380-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան