ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 404-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Գույք օտարելու մասին» N 1105-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված սույն որոշման հավելվածում նշված գույքը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ գնահատողի կողմից գնահատված 31818,4 հազ. դրամ ընդհանուր արժեքով ներդնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում, որի դիմաց վճարումը կկատարվի ընկերության կողմից համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 15-ի N 404-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Գույքի անվանունը Քանակը (մ.2) Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
Մետաղական կոնստրուկցիաներով հավաքովի անգար-պահեստ 1512 18566,2
Մետաղական կոնստրուկցիաներով հավաքովի անգար-պահեստ 1008 13252,2
Ընդամենը 31818,4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան