ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2010 թվականի N 35-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունվարի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունվարի 25-ի N 35-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Վարդապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Շ. Թորոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Է. Միլիտոնյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործերի գործակալության պետ
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Բախչինյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Գաբրիելյան - գրականագետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Էմին-Տերյան - Վահան Տերյանի թոռը, լրագրող (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Հավելվածը լրաց. 17.03.10 N 177-Ա, 21.04.10 N 256-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան