ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 385-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «1234720» թիվը փոխարինել «1587147» թվով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «602350» թիվը փոխարինել «620827» թվով.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 21-ի N 39-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________
NN ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
_________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 270000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 60000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000
3) հանձնաժողովի քարտուղարի 30000
4) հանձնաժողովի անդամների (5 անդամ x 30000 դրամ) 150000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500
3. Տրանսպորտային նյութեր 5000
4. Կապի ծառայություններ 1000
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
_________________________________________________
ընդամենը 351500,00
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (4 x 351500) 1406000,00
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն (6048 ընտրող + 6048 x 0.03) x 5 դրամ) 31147,00
_________________________________________________
Ընդամենը 1437147,00».
4) որոշման N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 21-ի N 39-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_________________________________________________
1. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 6048 ընտրող x 3.9 դրամ) 23587,00
2. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 6048 ընտրող x 98.75 դրամ) 597240
_________________________________________________
Ընդամենը 620827,00»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 16
Երևան