Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2010 թվականի N 277-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2010 թվականի նոյեմբերին փախստականների և ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դոնորների համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

ապրիլի 26-ի N 277-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Գ. Մարաշլյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

Լ. Պետրոսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։