Հոդված 11. Դիմումի մերժումը, թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը
Հոդված 11. Դիմումի մերժումը, թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը
1. Դիմումի մերժման հիմքերն են՝
1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը թերի են.
2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.
3) արտահանման կամ փոխանցման նախատեսվող գործողությունների և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև հակասությունների առկայությունը:
2. Թույլտվություն ստանալու դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվելու դեպքում վերջինս դրա մասին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ կերպով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:
3. Լիազոր մարմնի կողմից թույլտվության գործողությունը կասեցվում է, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պայմաններում հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև կարող են ծագել հակասություններ: Թույլտվության գործողության կասեցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` 3-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին: Թույլտվության կասեցումը չի կարող տևել 30 օրացուցային օրից ավելի: Նշված ժամկետը լրանալուց հետո լիազոր մարմնի կողմից թույլտվության դադարեցման մասին ծանուցում չստանալու դեպքում արտահանող կամ փոխանցող սուբյեկտը իրավունք է ստանում շարունակելու արտահանման կամ փոխանցման գործողությունները:
4. Լիազոր մարմինը թույլտվության գործողությունը դադարեցնում է`
1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի դիմումի հիման վրա.
2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի լուծարման կամ մահվան դեպքում.
3) եթե պարզվել է, որ թույլտվությունն ստանալիս անձը ներկայացրել է կեղծ կամ թերի փաստաթղթեր.
4) եթե կասեցման հիմք համարվող հանգամանքների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև առկա են հակասություններ.
5) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի կողմից շրջանառության հսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում:
5. Սույն հոդվածով սահմանված թույլտվության կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ մտնելուց հետո` երկօրյա ժամկետում, լիազոր մարմինը պատշաճ կերպով ծանուցում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին` նշելով համապատասխան հիմքերը: