Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը
Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը
1. Հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվում հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 15 օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը.
2) փոխադրման միջոցը.
3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).
4) երթուղին.
5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը.
6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:
2. Ծանուցմանը կցվում են արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության և վերջնական օգտագործողի հավաստագրի պատճենները:
3. Լիազոր մարմինը ծանուցում ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում շահագրգիռ պետական կառավարման մարմիններին՝ կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները և փաստաթղթերը:
4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և արգելում է տարանցիկ փոխադրումը: