Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«6» փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 1996 թվականի N 31

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» N 420 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Եթե քաղաքացին օգտագործում է հողակադաստրային գրքով գրանցված տնամերձ հողամասի ու սեփականաշնորհված հողաբաժնից ավելի հողատարածք և այն օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ օգտագործել այլ կարիքների համար, ապա նշված հողակտորը սեփականության իրավունքով վաճառվում է փաստացի օգտագործողին` տվյալ տարվա այդ հողակտորի համար սահմանված կադաստրային գնահատման արժեքով (զուտ եկամուտ x 50)».

բ) 5-րդ կետում «թողնվում» բառը փոխարինել «վաճառվում» բառով, իսկ «միջին կարգի վարելահողերի», «ընդունված», «լրիվ» բառերը և «12» թիվը համապատասխանաբար` «հողերի գնահատման համապատասխան խմբի հողատեսքերի», «սահմանված», «գնահատման» բառերով և «50» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի մասին» N 57 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետը լրացնել «(զուտ եկամուտ x 50)» բառերով.

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի 26-րդ կետի առաջին պարբերության մեջ «առաջին վճարը» բառերը փոխարինել «հողի գինը» բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» N 209 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 6-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։