Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2010 թվականի N 442-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 442-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ազգային անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնական գործոններից է արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականությունը: Սույն ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հետևյալ նպատակադրումների իրագործմանը`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը,

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին,

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը,

5) գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

2. Հայաստանի կրթության և գիտության զարգացման գերակայությունները պայմանավորված են ազգային անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման մարտահրավերներով`

1) կայուն տնտեսական աճի ապահովում,

2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,

3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,

4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,

5) հայապահպանություն:

3. Հայաստանի շարունակական զարգացման կայուն տեմպերի ապահովման անհրաժեշտությունը թելադրում է գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորում: Կրթությունը և գիտությունը, որպես կադրային ներուժի ձևավորման հիմնական գործոն, կենտրոնական դերակատարում ունեն այս խնդրում: Գիտակրթական համակարգը բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգային մակարդակում մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման երաշխավորն է:

4. Հայաստանի գիտակրթական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի. այն ռեսուրսների նպատակային ուղղորդման միջոցով պետք է ձևավորի տնտեսության և հասարակության պահանջներին համահունչ կրթության ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:

5. Գտնվելով մշակույթների և քաղաքակրթությունների հատման սահմանագծում` Հայաստանն ու հայությունը պատմականորեն ձեռք են բերել կարևորագույն հատկանիշներ` դարեր շարունակ յուրօրինակ «կամրջի» դեր խաղալով տարբեր քաղաքակրթությունների միջև: Այն այսօր ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև կարող է դառնալ մեր պետության ու հասարակության զարգացման կարևորագույն ազդակ` ապահովելով մեր ուրույն տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում:

6. Միաժամանակ, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման ռազմավարություն: Սա մի կողմից ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցությունը գլոբալ և տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից` խնդիր է առաջադրում կրթությանը` զարգացնել նման մասնակցության ներուժը, ապահովել լեզվական և միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:

7. Ամրագրելով կրթական և գիտական եվրոպական ստանդարտներ և ապահովելով բարձրորակ կրթություն, Հայաստանի գիտակրթական համակարգը կարող է բավականին գրավիչ դառնալ հարևան երկրների համար ինչպես կրթական ծառայությունների ձեռքբերման, այնպես էլ կրթության ոլորտում ներդրումների առումով: Նման դերակատարում ունենալու ձգտում ունեն նաև տարածաշրջանի մեզ հարևան որոշ երկրներ, որոնք նույնպես հռչակել են եվրաինտեգրման քաղաքականություն և ակտիվորեն քայլեր են ձեռնարկում իրենց գիտակրթական համակարգերը զարգացնելու եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս խնդրում ունենալով որոշակի մրցակցային առավելություններ, Հայաստանը պետք է որդեգրի առավել ինտենսիվ բարեփոխումների քաղաքականություն` հատկապես մասնագիտական կրթության ոլորտում:

8. Հայաստանի Հանրապետությունն անցնում է պետականության կայացման և քաղաքացիական հասարակության կառուցման դժվարին ճանապարհ: Այս գործընթացում հսկայական է նոր սերնդի դաստիարակության կարևորությունը: Կրթության համակարգի խնդիրն ակտիվ քաղաքացու ձևավորումն է, որը կրում է ազգային արժեքները, դրանք համադրելով քաղաքացիական հասարակության առաջադիմական մշակույթի հետ:

9. Պետականության կայացման ճանապարհին Հայաստանը ստիպված է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների հարատև բարեկեցությունը: Առավել առաջնային է հանդիսանում աղքատության հաղթահարումը, որտեղ կրթությունը դիտարկվում է հիմնական գերակայությունների շարքում: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, այս բնագավառում ևս առաջնային է դառնում որակյալ մասնագիտական կրթության հնարավորությունների ընդլայնումը` սոցիալական անհավասարությունն ու տարածքային անհամաչափ զարգացումը մեղմելու հրամայականով:

10. Հայաստանի կարևոր հիմնախնդիրների շարքին է դասվում հայապահպանության խնդիրը: Ունենալով աշխարհասփյուռ հայություն, Հայաստանը ջանում է ներգրավել Սփյուռքի առկա ներուժը` միաժամանակ ստանձնելով պարտականություն աջակցելու նրան դիմակայելու ուծացմանը և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգը կոչված է համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և ռացիոնալ օգտագործման նպատակային խնդիրների լուծման համար:

11. Այսպիսով, պետության զարգացման և ազգային անվտանգության ապահովման համատեքստում մրցունակ գիտակրթական քաղաքականության իրականացման մարտահրավերը պահանջում է Հայաստանի գիտակրթական բնագավառի առաջանցիկ զարգացում, որն ուղղված է կրթության որակի և մատչելիության բարձրացմանը և գիտության ու տնտեսության արդյունավետ կապի ապահովմանը:

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

12. Հայաստանի գիտակրթական համակարգի գլխավոր նպատակներն են համակարգի արդիականացումը և կրթության մատչելիության ապահովումը: Սույն նպատակների իրականացման համար առաջնահերթ են`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը.

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին.

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը.

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը և գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

13. Հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումը

1) հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումն առաջին հերթին պայմանավորված է գիտության և կրթության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ: Այն նախատեսում է`

ա. կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ օպտիմալացում,

բ. կառավարման մարմինների մասնագիտական ներուժի հզորացում, հատկապես` ռազմավարական պլանավորման և բարեփոխումներն առաջնորդելու ոլորտներում,

գ. որոշումների կայացման արդյունավետ` արդյունքի և գիտական հետազոտությունների վրա հիմնված, մասնակցային աշխատաոճի որդեգրում,

դ. գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.

2) միջազգային տնտեսական, հասարակական, մասնագիտական և այլ ցանցերում մասնակցությունը կարևոր պայման է շարունակաբար նորացվող գիտելիքի համաշխարհային շտեմարանից օգտվելու, առկա գիտելիքը, փորձն արագորեն տեղայնացնելու, իսկ տեղական գիտելիքն ու նորարարությունը միջազգայնացնելու համար: Միջազգային ցանցերում մասնակցության անհրաժեշտությունը կնպաստի Հայաստանի կրթության որակի և վարկանիշի, ինչպես նաև ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Այս տեսանկյունից առաջնային է համարվում`

ա. անդամակցումը միջազգային, հատկապես` եվրոպական, գիտակրթական կազմակերպություններին,

բ. մասնակցությունը միջազգային գնահատումների, գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի,

գ. սովորողների և հաստատությունների միջազգային համագործակցության կարողությունների զարգացումը,

դ. սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը,

ե. մասնագետների նպատակային պատրաստումն արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում (նպատակային ուսուցում, փոխանակման ծրագրեր).

3) մտավոր ներուժի զարգացմանը միտված քաղաքականությունը ենթադրում է այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք ապահովում են բարեփոխումների առավել նպատակայնություն և արդյունավետություն, նպաստավոր պայմաններ են ստեղծում նորարարական զարգացումների համար: Այս առումով նախարարության գործունեությունն ուղղված է լինելու`

ա. առաջավոր գիտակրթական կենտրոնների ձևավորմանն ու զարգացմանը,

բ. բացառիկ նվաճումները խթանող ներդրումային քաղաքականության իրականացմանը,

գ. նորարարական մշակումներին ուղղված գիտական հետազոտությունների ծավալի մեծացմանը,

դ. գիտական կադրերի երիտասարդացմանը:

14. Գիտակրթական համակարգի վերակառուցում

1) կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է արդիականացնել կրթության բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունն արդի պահանջներին: Հայաստանի կրթության բնագավառում ներկայումս ընթացող բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները: Դրանք միտված են կրթության որակի և մատչելիության ապահովմանը.

2) բարեփոխումների հետագա փուլը նախատեսում է`

ա. բարձրագույն կրթության համակարգի վերակառուցում բոլոնյան գործընթացի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան,

բ. նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին` համաձայն կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,

գ. գիտակրթական հաստատությունների և տնտեսության արդյունավետ երկխոսության և համագործակցության խթանում, գործուն մեխանիզմների մշակում և ներդրում,

դ. մասնագիտական կրթության մատչելիության բարձրացում և հավասար հնարավորությունների ստեղծում:

15. Ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրում

1) կրթության ոլորտի բարեփոխումներում բովանդակային և կազմակերպական խնդիրներին զուգընթաց կարևորվում է նաև ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը որպես կրթության որակի ապահովման հիմնական գործոն: Այս ոլորտում նախարարության առաջնահերթություններն են`

ա. կրթության բնագավառում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը,

բ. մասնագիտական կրթության ոլորտում համընդհանուր անցումն արդյունքահեն չափանիշների և կրեդիտային համակարգի,

գ. սովորողների ներգրավումը գիտական հետազոտություններում:

15. Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը` անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, որը կապահովի Հայաստանի տնտեսության վերընթաց զարգացում: Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը: Առաջիկա տարիների համար գիտության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում, ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության սկզբունքներից, կարևորվում է այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանի մտավոր ներուժի զարգացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացմանը, գիտակրթական համակարգի վերակառուցմանը և համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:

III. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Հ/հ Միջոցառումը Նպատակը և ակնկալվող արդյունքը Կատարման ժամկետները Ֆինանսական աղբյուրները Կատարողը

1 2 3 4 5 6

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կադրային և ինստիտուցիոնալ զարգացման կարողությունների ուսումնասիրում, ռացիոնալացում կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում 2011թ. Դոնոր կազմակեր-պություններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

2. Բարեփոխումներն առաջնորդող թիմի ձևավորում և վերապատրաստումների իրականացում ՝ ծրագրերի կառավարման, ֆինանսական վերլուծության, ռեսուրսների մոբիլիզացման և դոնորների հետ տարվող աշխատանքների համակարգման ոլորտներում նախարարության` բարեփոխումներն առաջնորդելու մասնագիտական ներուժի զարգացում 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

3. Զարգացման ծրագրի մոնիթորինգի մեխանիզմների, ցուցանիշների համակազմի, արդյունքների հանրայնացման համակարգի մշակում և ներդրում հաշվետվողականության և թափանցիկության ապահովում 2010թ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

4. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ուսումնադաստիարակչական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության` միջազգային չափանիշներին համապատասխան մեխանիզմների մշակում և ներդրում կրթական քաղաքականության իրականացման ապահովում 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

5. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում և ամբողջականացում կրթության ոլորտի վարչական վիճակագրության բարելավում 2010-2012թթ.

ըստ տարիների համակարգում կներառվեն կրթական բոլոր աստիճանները ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

6. ՄԿՈՒ-ի համակարգի բարեփոխումներ կոպենհագենյան հռչակագրի սկզբունքներին համապատասխան ՄԿՈՒ-ի համակարգի ինտեգրում եվրոպական կրթական տարածքին 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

7. Արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին և մրցույթներին կրթական նվաճումների խրախուսում 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

8. Սփյուռքահայ մասնագետների մասին տեղեկատվական բազայի ստեղծում, համագործակցությունը խրախուսող մեխանիզմների ներդրում սփյուռքահայ մասնագետների ներուժի ներգրավում 2010-2011թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

9. Բարձրակարգ կրթական նվաճումներին միտված, նորարարական ծրագրերի մրցույթի կարգի մշակում և ներդրում նվաճումներին միտված քաղաքականության իրականացում 2012թ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում ՀՀ կրթության և գիտության նախարարու-

թյուն

10. Սովորողների ստեղծագործական, հետազոտական և նորարարական աշխատանքների խրախուսման մեխանիզմների ներդրում կրթական նվաճումների խրախուսում 2011թ. ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

11. Միջին և բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթության համալիր վերակառուցման ռազմավարության, միջոցառումների պլանի և ժամանակացույցի մշակում մասնագիտական կրթության համալիր բարեփոխում 2011թ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

12. Եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան որակավորումների ազգային շրջանակի մշակում և ներդրում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, որակավո-րումների ազգային շրջանակի գործարկում 2010-2012թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

13. Որակի ապահովման ազգային համակարգի ձևավորում կրթության որակի ապահովում, Որակի ապահովման ազգային ծառայության գործարկում 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

14. Ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման միասնական չափանիշների մշակում և ներդրում կրթության որակի ապահովում 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

15. Կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրում սովորողների շարժունության ապահովում 2010-2011թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

16. Անցում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի կանոնակարգվող մասնագիտությունների համար վարութային դաշտի ապահովում, անցում եռաստիճան համակարգին 2010-2012թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

17. Բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչման և համարժեքության ապահովում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, ավարտական փաստաթղթի միասնական հավելվածի հաստատում 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

18. Գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի ներդրում, գնահատման համակարգի հայեցակարգի մշակում և հաստատում գնահատման միասնական չափանիշների և հավասար պայմանների ապահովում, անցում գնահատման նոր համակարգին 2010-2011թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

19. Ըստ կրթական աստիճանների` մասնագիտական չափորոշիչների և մասնագետների (բակալավր, մագիստրոս և հետազոտող) պատրաստման մոդելների մշակում կրթության որակի ապահովում, մասնագիտական չափորոշիչների և մասնագետների պատրաստման մոդելների հաստատում 2010-2011թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

20. Միջբուհական համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում` ընդհանուր ծրագրային չափորոշիչներին համապատասխան և ընդհանուր որակավորման շնորհումով շարժունության ապահովում, համատեղ ծրագրերի իրականացում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

21. Մանկավարժական կրթության, այդ թվում` մանկավարժների շարունակական վերապատրաստման, մասնագիտական զարգացման համակարգի արդիականացման ծրագրի մշակում և իրականացում մանկավարժների պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորում 2010-2014թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

22. Կրթական հաստատությունների համակարգչային ապահովվածության բարձրացում և ապահովում ինտերնետային կապով մեկ համակարգչին բաժին ընկնող սովորողների թիվը հասցնել 20-ի, դպրոցների 90%-ն ապահովել ինտերնետային կապով 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ, մասնավոր ներդրումներ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

23. Ժամանակակից ուսումնական էլեկտրոնային ռեսուրսների մշակում բոլոր դպրոցներն ապահովել էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներով 2010-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

24. Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում գիտության առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

25. Գիտական կենտրոնների, հետազոտական համալսարանների ստեղծում պետական գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, գիտաարտադրական համալիրների կազմակերպում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

26. Գիտության ոլորտում բարեփոխումների համար օրենսդրական դաշտի բարելավում Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման համար օրենսդրական հենքի ապահովում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

27. Գիտության հիմնադրամի ստեղծում գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում 2011թ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

28. Գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի մշակում գիտության առաջընթաց զարգացման ապահովման համար ծրագրային հենքի ստեղծում 2010թ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

29. Միջազգային այլ կազմակերպությունների հետ գիտության ոլորտի համալիր բարեփոխումների օժանդակության համատեղ ծրագրերի իրականացում` համաֆինանսավորման սկզբունքով գիտական համագործակցության զարգացում, եվրոպական գիտական տարածք ինտեգրում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

30. Գիտության ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում գիտության ոլորտի առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

31. Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի ստեղծում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար առավել բարձր վարձատրության պայմանների ապահովում 2012-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

32. Գիտության երիտասարդացման լուծմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում գիտական ներուժի վերարտադրության ապահովում՝ տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսվող ընդհանուր գումարների սահմաններում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

33. Միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացմանը և գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպում միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացման, գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ապահովում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

34. Գիտական արտադրանքի ապրանքայնացման արդյունավետ մեխանիզմների ստեղծում գիտական արտադրանքի արտաքին և ներքին շուկա դուրսբերման հնարավորությունների ստեղծում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

35. Կիրառական բնույթի պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում գիտական արդյունքի առևտրայնացման պայմանների ապահովում 2011-2015թթ. ՀՀ պետական բյուջե ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

36. Գիտական նորամուծությունների կենտրոնների ստեղծում

Գիտատեխնիկական ոլորտում վենչուրային ներդրումների մեխանիզմների ձևավորում գիտական նորամուծությունների ռիսկերի մեխանիզմների ապահովում 2012-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ և ձեռնարկություններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

37. Հայագիտության բնագավառում հետազոտությունների խրախուսում, միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծում հայագիտության առաջընթաց զարգացման ապահովում 2012-2015թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

38. Գիտության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում գիտության ոլորտում վարչական վիճակագրության ներդրում 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։