ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 288-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 29-ի N 288-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Դանիելյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Խ. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարական քաղաքականության վարչության կապիտալ շինարարության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Չիլինգարյան - Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
Է. Սաֆարյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրի ղեկավար
Հ. Մարգարյանց - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան