Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻUԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2007 թվականի N 673-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի

կանոնադրության`

ա. 1-ին կետում «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,

բ. 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը» բառերը,

գ. 8-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 8-րդ կետի «է», 9-րդ կետի «ա» ենթակետերում և 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,

ե. 9-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. սեպտեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2007 թվականի

սեպտեմբերի 24-ի N 673-Ա որոշման

«Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թվականի

հունիսի 20-ի N 370 որոշմամբ

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար

Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։