Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 490 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-02-15-ից մինչև 1998-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-10-01Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

15 փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 1996 թվականի N 42

քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 490 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 490 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «ինչպես նաև ջրային փոխադրամիջոցների» բառերը, իսկ «բ» ենթակետում «N 5 հավելվածի» բառերը փոխարինել «NN 5ա և 5բ հավելվածների» բառերով, ինչպես նաև կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 12 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 13 հավելվածի:».

գ) որոշմամբ հաստատված կարգի NN 4 և 5 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հոկտեմբերի 29-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 16-ի «Փոքրաչափս նավերի օգտագործումը կարգավորելու միջոցառումների մասին» N 667 որոշումը» N 669 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 15-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հավելված N 4

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

Հավելված N 5ա

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ___________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

Հավելված N 5բ

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Հաշվառումից

հանելու

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

Հավելված N 12

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Շարժիչի

հզորությունը Ջրային փոխադրամիջոցի

մակնիշը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

Հավելված N 13

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. _________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Նախկին սեփականատիրոջ Նոր սեփականատիրոջ Շարժիչի

հզորությունը Ջրային փոխադրամիջոցի

մակնիշը Սեփականության ձևակերպման

ամսաթիվը

ազգանունը,

անունը,

հայրանունը բնակության

հասցեն ազգանունը,

անունը,

հայրանունը բնակության

հասցեն

1 2 3 4 5 6 7 8

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։