Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«19» փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 1996 թվականի N 60

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի ընդունման կապակցությամբ և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 12-ի «Անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագների մասին» N 22 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

բ) որոշման 2-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության Հայաստանի անտառային պետական ծառայության» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 19-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թ.

փետրվարի 19-ի N 60 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության վերաբերյալ օրենքի կիրառման կարգի մասին» N Պ-341 որոշումը, բացառությամբ 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի, 2, 7 և 8-րդ կետերի:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական ՍՍՌ-ում անտառային և որսորդական տնտեսության վարումը բարելավելու, մթերումները կարգավորելու և պաշտպանական անտառաբուծությունը զարգացնելու մասին» N Պ-343 որոշումը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայկական ՍՍՌ-ում որսորդական տնտեսության վարումը բարելավելու միջոցառումների մասին» N 510 որոշումը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի մարտի 21-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի անտառային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշումը:

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի մարտի 26-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի մարտի 4-ի «Կոլտնտեսային անտառների մասին կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ» N 144 որոշումը» N 126 որոշումը:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հուլիսի 10-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի մայիսի 31-ի «Անտառները հրդեհներից պահպանելու և վնասակար միջատներից ու հիվանդություններից այն պաշտպանելը բարելավելու մասին» N 409 որոշումը» N 305 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը:

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի սեպտեմբերի 21-ի «Հանրապետությունում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների ուժեղացման միջոցառումների մասին» N 524 որոշումը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի հուլիսի 28-ի «Հայկական ՍՍՀ-ում պետական արգելոցների պահպանման վերաբերյալ օրենսդրության կատարման մասին» N 491 որոշումը:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի հունվարի 17-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի փետրվարի 21-ի N 113 որոշումը մասնակիորեն փոփոխելու մասին» N 18 որոշման 1-ին կետը:

10. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի օգոստոսի 30-ի «Անտառային զանգվածների տեղաբաշխման գլխավոր սխեմայի և հանրապետությունում անտառների հետագա ընդլայնման, պահպանման և դրանց վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 554 որոշումը:

11. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի դեկտեմբերի 15-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 17-ի «ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների անտառային օրենսդրության հիմունքները գործողության մեջ դնելու կապակցությամբ ՍՍՀՄ կառավարության որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» N 932 որոշումը» N 761 որոշումը:

12. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետը Հայկական ՍՍՀ պետական արգելոցների մասին կանոնադրությունը հաստատելու մասով:

13. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի ապրիլի 2-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հոկտեմբերի 17-ի N 445 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» N 195 որոշումը:

14. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի ապրիլի 29-ի «Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող 1-ին խմբի անտառները պաշտպանականության կարգերի դասելու մասին» N 266 որոշումը:

15. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի մարտի 15-ի «Նոր տարվա համար փշատերև ծառերն օգտագործելու նպատակով դրանց հատումն արգելելու մասին» N 137 որոշումը:

16. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի նոյեմբերի 1-ի «ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թվականի օգոստոսի 20-ի «Անտառահումքային ռեսուրսների օգտագործումը բարելավելու մասին» N 890 որոշումը» N 683 որոշումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։