Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ` ՏԱՇՔԵՆԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2010 թվականի N 308-Ա

Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ` ՏԱՇՔԵՆԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի` 2010 թվականի մայիսի 2-4-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տաշքենդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։