Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 521 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-04-01-ից մինչև 1996-05-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-05-11Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

29 փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 փետրվարի 1996 թվականի N 68

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 521 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած ժամկետանց, անհուսալի դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը հանելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությանը համապատասխան` հայցային վաղեմության ժամկետները լրացած կրեդիտորական պարտքերի բյուջե գանձման և դեբիտորական պարտքերի դուրսգրման ժամանակավոր կասեցումը դադարեցնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին» N 521 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։