ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2010 թվականի N 326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով 2010 թվականի մայիսի 10-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մայիսի 11-ի N 326-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-14-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Վ. Մնացականյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ
Հ. Շահբազյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան