Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 21 ԱՊՐԻԼԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 608-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 ապրիլի 2010 թ.

ք. Երևան N 608-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՃԱՄԲԱՐԱԿԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 27.09.07թ. N 1428-Ն և 02.11.06թ. N 1911-Ն որոշումները, նկատի ունենալով «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.04.2010թ. N 5666 դիմումը,

Հրամայում եմ՝

1. «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական և «Ճամբարակի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերություններին տրված N Կ-XX-000450 և Կ-XX-000278 լիցենզիաները վերաձևակերպել «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:

2. Դադարեցնել «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000278 և «Ճամբարակի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000450 լիցենզիաները:

3. «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, դրա մեջ ներառելով «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ճամբարակի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000278 և Կ-XX-00450 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։