Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1 ՓԵՏՐՎԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 108-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 փետրվարի 2010 թ.

ք. Երևան N 108-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԹԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ- ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 04.12.08թ. N 1428-Ն որոշումը և ՀՀ առողջապահության նախարարի 09.12.2009թ. N 1962-Ա հրամանը, նկատի ունենալով «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.01.2010թ. N 107 դիմումը,

Հրամայում եմ՝

1. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական և «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրված N Կ-XX-000967, Կ-XX-001300, Կ-XX-000612 և Կ-XX-000069 լիցենզիաները վերաձևակերպել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով:

2. Դադարեցնել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» N Կ-XX-000612, Կ-XX-001300 և Կ-XX-000069 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000967 լիցենզիաները:

3. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, դրա մեջ ներառելով «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000612, Կ-XX-001300, Կ-XX-000069 և Կ-XX-000967 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ` Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։