Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 36-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 27-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2010 թվականի N 254-Ա

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 36-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 27-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովը 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել միջոցառումների անցկացման և դրանց մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժ. Դյուֆի՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրերը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) հյուրերին տեղավորել հյուրանոցներում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանում գտնվելու և միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 33165500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

(4-րդ կետը լրաց. 05.05.10 N 319-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. ապրիլի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։