Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2010 թվականի N 81-Ա

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

1) պայթեցման միջոց` հանքի համար`

ա . Էքսել ՄՍ /Exel MS/ (0-1000) մ/վրկ (1-100) մ 300000 հատ

բ . Էքսել ՀՏԴ /Exel HTD/ (0-200) մ/վրկ (1-18) մ 300000 հատ

գ . Էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մ/վրկ (1-6) մ 400000 հատ

2) պայթուցիկ նյութ`

ա . (Պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 300 տոննա

բ . (Պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 300 տոննա

3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`

ա . Գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geonit 750 (Fortel Plսs 75)/

տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա

բ . Գեոնիտ 300 (Ֆորտել Պլուս 50) /Geonit 300 (Fortel Plսs 50)/

տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա

4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»`

ա. սարք ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ

բ. սարք ՈւՆՍ-Ս (0-1000) մ/վրկ (1-40) մ 200000 հատ

գ. սարք ՈւՆՍ-Շ (0-10000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ

5) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 1000000 մետր

6) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 1000000 մետր

7) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 1000000 մետր

8) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 400000 մետր

9) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 1500000 հատ

10) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 150000 հատ

11) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 150000 հատ

12) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 350000 հատ

13) էլեկտրադետոնատոր

(0-3000 մ) վրկ /Electric detonator (0-3000 ms) 300000 հատ

14) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 5000 հատ

15) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 20000 հատ

16) (Ենթակետն ուժը կորցրել է 06.05.10 N 496-Ա) 30000 հատ

17) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»

ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ 300 տոննա

բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված 300 տոննա

(1-ին կետը փոփ. 06.05.10 N 496-Ա)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։