Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2010 թվականի N 481-Ն

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան և ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների) անվճար երթևեկության արտոնություն:

2. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթևեկության վկայականի ձևանմուշը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների) անվճար երթևեկության վկայականների (հիմնագույնը` կապույտ) տրամադրումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 22-ի N 481-Ն որոշման

Ձ ԵՎ Ա Ն Մ ՈՒ Շ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

ԴԻՄԵՐԵՍ

ԴԱՐՁԵՐԵՍ

Ակտի պատկեր

1. Վկայականի հիմնագույնը` կապույտ

2. Վկայականի արտոնության հիմքը` Հայրենական մեծ պատերազմի վետերան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։