Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 533-Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում տեղակայված Բուրդաձորի (Լալվար) սահմանապահ ուղեկալի համար կառուցված` 82.290.417 դրամ հաշվեկշռային արժեքով և 6283 մետր ընդհանուր երկարություն ունեցող բարձր լարման օդային գծով, նրա լրակազմի մեջ մտնող սարքավորումներով և տրանսֆորմատորով (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

3. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նախատեսելով, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մայիսի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 533-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը

1. Ալյումինե պողպատյա հաղորդալար ԱՍ -1 x 35 մմ.2 մետր 18850

2. Երկաթբետոնե հենասյուն հատ 16

3. Փայտյա հենասյուն (երկաթբետոնե և փայտյա կցորդներով) հատ 118

4. Տրանսֆորմատոր ԿՏՊ 160/6 կՎա լրակազմ 1

5. Բաժանիչներ РЛНДА 10 հատ 4

6. Բաշխիչ վահան ЯРВ 250 հատ 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։