Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2010 թվականի N 151 -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող` Սևան ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան» ծրագրի շրջանակներում նոր պոմպակայան կառուցելու նպատակով` առանց մրցույթի, անհատույց, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 0.56 հեկտար հողամաս, այդ թվում`

1) 0.47 հեկտար հողամասը` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին.

2) 0.09 հեկտար հողամասը` համաձայն N 2 հավելվածի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Նոր պոմպակայանի կառուցմանն անհրաժեշտ գծային ենթակառուցվածքների համար սահմանել անհատույց մշտական սերվիտուտ:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 29-ի N 151-Ա որոշման

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 29-ի N 151-Ա որոշման

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։