Հոդված 1
Հոդված 1.
«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 11-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, նշանակում է կատարում տվյալ պաշտոնում, իսկ նշանակում չկատարելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:»: