Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

գործել է մինչև 2001-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար` ըստ հաշմանդամության խմբերի, սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող` հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.

բ) պատերազմի մասնակիցների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

գ) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.

դ) 1-ին խմբի հաշմանդամների համար` բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

ե) Հայաստանի ազգային հերոսների, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ աստիճանի Մարտական խաչ, ինչպես նաև Փառքի 3 աստիճանների շքանշանակիրների համար` բազային կենսաթոշակի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ` բացառությամբ «ա» և «բ» կետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի եռապատիկից ոչ ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։