Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

գործել է մինչև 2001-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։